Հատուկ նախագիծ

Նանին ու Զանին «բրենդավորել են» իրենց մանկությունը. «Նազանի»․ «Հատուկ նախագիծ»

Աշնան ամիսներին Սյունիքի մարզի Մեղրի քաղաքը վերածվում է նարնջագույն քող ունեցող գեղեցկուհու: Բոլոր բնակիչների պատուհանագոգերը զարդարող արքայանարնջի վարագույրը՝ սիրուն շարված չրերը, վկայում են, որ բերքն առատ է եղել ու մեզ համեղ տարի է սպասվում:

Նանին ու Զանին՝ Նարինեն ու Զինան, «Նազանի» շոկոլադապատ չրերի բրենդի հիմնադիրները, ուզում են զարգացնել իրենց քաղաքը, որովհետև կարծում են, որ ամեն բան չափազանց շատ է կենտրոնացել Երևանի վրա, այն ինչ մարզերը ուշադրության կարիք ունեն: Աղջիկները որոշել են բրենդավորել իրենց մանկությունն ու տատիկի պատրաստած չրային կոնֆետներն արդեն ներկայացնել նոր, ժամանակակից լուծումներով ու գաղափարներով:

Մեղրիում գործող արտադրամասը շուտով կդառնա փոքրիկ խանութ, որտեղ մարդիկ իրենք կարող են պատրաստել իրենց շոկոլադներն ու տանել: «Նազանին» արդեն հասցրել է ճամփորդել տարբեր երկրներով, բայց աղջիկներն իրենց համար բարձր նշաձող են սահմանել ու այն դարձնելու են Մեղրի քաղաքի այցեքարտը:

Back to top button