Հատուկ նախագիծ

Թանգարան, որտեղ կարելի է խոսել ու դիպչել. «Հատուկ նախագիծ»

Հայաստանի Ազգային պատկերասրահի մուտքի մոտ հաճախ կարելի է տեսնել դպրոցահասակ երեխաների, որոնք մեծ խմբերով են գալիս՝ ձանձրացած հայացքով:

Հեռանալիս անհնար է չնկատել երեխաների աչքերի խանդավառությունը, որովհետև մինչև թանգարանում հայտնվելը տարբեր հիմքերով պայմանավորված՝ երեխաներն ունեն կանխակալ վերաբերմունք այս հաստատության հանդեպ:

Երիտասարդ աշխատակցուհի Մարգարիտան երեխաներին դիմավորելիս հարցնում է՝ ըստ իրենց, ի՞նչ չի կարելի անել թանգարանում ու ստանում պատասխաններ, որոնք Ազգային պատկերասրահի դեպքում բացարձակ մոտ չեն ճշմարտությանը՝ չխոսել, չհարցնել, չդիպչել:

Ազգային պատկերասրահում կարելի է խոսել, քանդակների պարագայում՝ դիպչել հատուկ ձեռնոցներով, և հարցեր տալ՝ ինչքան շատ, այնքան՝ լավ: Կրթական բազմաթիվ ծրագրերից, որ անում է պատկերասրահի Մարգարիտան առաձնացնում է քանդակի լեզուն, գրքարվեստը, հայկական իմպրեսիոնիզմը՝ բոլորն ունեն ինտերակտիվ բաղադրիչներ, այսինքն, այս թանգարանում հաստատ ձանձրանալ հնարավոր չէ:

Ի դեպ, մուտքից այն կողմ, երեխաների համար առանձնացված մաս կա, որտեղ կարող են նկարել, խաղալ, վայելել ժամանցը մինչև կրթական ծրագիրը կսկսվի, կամ մինչև մեծահասակները կշրջեն թանգարանով: Քանի որ մարզերի երեխաները չեն կարողանում գալ թանգարան, պատկերասրահն ինքն է նմուշները վերցրած՝ գնում նրանց հյուր:

Կարդացեք նաև

Back to top button