Խոշորացույց

Օլիմպիական խաղերի դրաման՝ տարվա բոլոր եղանակներին. «Խոշորացույց»

Աշխարհում այսօր շատ քիչ ազգեր կան, որ կարող են ասել՝ իրենց ներկայացուցիչները մասնակցել են անտիկ օլիմպիական խաղերին։ Էլ ավել քիչ ազգեր կարող են ասել`իրենց արքաները դարձել են օլիմպիական չեմպիոններ,  ավելի քչերը, որ 1500-ամյա ընդմիջումից հետո իրենց ներկայացուցիչներն սկսել են մասնակցել նորագույն օլիմպիական խաղերին, եւ եզակիները, որ 1600 տարվա ընդմիջումից հետո սկսել են մասնակցել դրանց՝ որպես անկախ պետություն։

Օրեր առաջ Պեկինում ավարտվել են ձմեռային օլիմպիական խաղերը, որոնցում ոչ ձնառատ Հայաստանի մարզիկները մեդալներ չեն նվաճել։ Այս ձմեռային խաղերն էլ չեն անցել առանց աղմուկի, առանց, ըստ էության, քաղաքական խարդավանքների։  

Հռիփսիմե Հովհաննիսյանի եւ «Ռադիոլուրի» մարզական մեկնաբան Արամ Մանուկյանի՝ օլիմպիադայում հայ մարզիկների մրցելույթների ամփոփումը

Այս օլիմպիադայով Պեկինը դարձավ աշխարհում այն եզակի ու միակ քաղաքը, որն ընդունել է թե’ ձմեռային, թե’ ամառային օլիմպիական խաղեր։

Մենք, կարծես թե, Չինաստանը ե’ւ գիտենք, ե’ւ չգիտենք։ Բայց անգամ մեր շատ տարբեր մակարդակների իմացությամբ հանդերձ, հնարավոր չէ չնկատել, թե որքան ճոխ ու շքեղ են անցել խաղերը։ Չինաստանն ամեն ջանք ներդրել էր, որ աշխարհին ցույց տա, որ ինքը այլեւս գերտերություն է։

Պեկինի ձմեռային օլիմպիական խաղերը կմնան մարզիկների ու մարզասերների հիշողություններում որպես քովիդյան սահմանափակումներով ու մարզական զգացմունքներով ու նյարդերի պատերազմներով լի։ Բայց դրանք նաեւ հաղթանակի ու կամքի ուժի դրսեւորման խաղեր էին շատերի համար։

Մարիամ Հովսեփյանի հաղորդումը օլիմպիական խաղերի մասին Հանրային ռադիոյի ոսկե ֆոնդում պահպանվող մի հաղորդաշարի ու դրա հեղինակի մասին
  • Հայաստանում ինչպե՞ս է որոշվում՝ ո՞ր մարզիկն է գնալու օլիմպիադայի, եթե հնարավորությունները հավասար են,
  • Ներքաղաքական կյանքն ու գործիչներն ինչպե՞ս են ազդում հայկական սպորտի վրա,
  • Մրցելույթներում մարզիկի համար կոնկրետ իր ներկայացրած երկրի պատիվը ներկայացնելը մ՞եծ նշանակություն ունի, թե՞ այնուամենայնիվ, այդ ժամանակ դա այնքան էլ կարեւոր չէ,
  • Մարզիկին ամենաշատը ի՞նչը կարող է «մրցագորգում» դավաճանել` հոգեբանական վիճա՞կը, մարզավիճա՞կը, շրջապա՞տը։ 

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

«Խոշորացույցի» տաղավարում Լոնդոնի օլիմպիական խաղերում հունահռոմեական ոճի ըմբշամարտի փոխչեմպիոն, աշխարհի եւ եվրոպայի չեմպիոն, պատմական գիտությունների թեկնածու, ինչպես նաեւ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանի հետ խոսել ենք համաշխարհային սպորտի, համաշխարհային քաղաքականության ու համաշխարահային շահերի բախման մասին։

Back to top button