Հասարակ գիտություն

Պեղումներ հայոց պատմությունից կամ դանդաղ ընթերցման արդյունքը. «Հասարակ գիտություն»

Հայոց պատմությունն ունի հազարամյակների ընթացք, որտեղ շատ են պատերազմներն ու պայքարը, մշակութային ձեռքբերումներն ու կրթությունը, հաղթանակներն ու պարտությունները։ Պատմության ուսումնասիրությունն ունի մի հետաքրքիր առանձնահատկություն. միշտ հայտնաբերվում են նոր փաստեր, ուշագրավ դրվագներ, որոնք վրիպել են ուսումնասիրողների աչքից, և մենք անընդհատ նոր հարցեր ենք տալիս ու պատասխաններ փնտրում։

Վերջերս լույս տեսավ գրող, կինոդրամատուրգ Վահրամ Մարտիրոսյանի «Պեղումներ Հայոց պատմությունից» գիրքը, որտեղ հեղինակը, բազմալեզու աղբյուրների հիման վրա շարադրել է մեր պատմության մի շարք ճակատագրական դրվագներ՝ ուշադրության կենտրոնում պահելով կարևոր մանրամասներն ու փաստերը։

«Հասարակ գիտություն» հաղորդման հյուրը Վահրամ Մարտիրոսյանն է։

Back to top button