Հասարակ գիտություն

«Ուղեղային» կենտրոնները Հայաստանում. «Հասարակ գիտություն»

Մեր այսօրվա զրույցը վերլուծական կենտրոնների կամ ինչպես ասում են Արևմուտքում՝ ուղեղային կենտրոնների մասին է: Այս կառույցները ունեն մեծ նշանակություն աշխարհի խոշոր պետությունների տարբեր ռազմավարությունների մշակման գործում: Հայաստանում ուղեղային կենտրոն հասկացությունը բավականին նոր է, համենայն դեպս՝ խորհրդային շրջանում այդպիսիք չկային և հետազոտական աշխատանքներն արվում էին գիտությունների ակադեմիայի շրջանակներում: Հիմա, կարծես թե, վերլուծական կենտրոնների պակաս չունենք, բայց միաժամանակ, հանրությունը այդքան էլ գոհ չէ վերլուծական մտքի արտադրանքից:

Քաղաքական գիտությունների դոկտոր Վարդան Աթոյանը մի քանի տարի առաջ հրատարակել էր «Ուղեղային կենտրոններ. ռազմավարական մտքի դարբնոցները» գիրքը, որտեղ վերլուծված են ուղեղային կենտրոնների տեսակները, ուղղությունները, ինչպես նաև հայկական կենտրոնների առանձնահատկությունները:

Վարդան Աթոյանի հետ քննարկում ենք հայկական կենտրոնների առանձնահատկություններն ու խնդիրները:

Կարդացեք նաև

Back to top button