ԿարևորՀասարակ գիտություն

«Սիթի»-ում հայտնաբերվել են խախտումներ եւ վտանգավոր խաղալիքներ

ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի «ՍԻԹԻ» ՍՊԸ-ում վերահսկողական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ընկերության կողմից ներմուծված և տեղական շուկայից ձեռք բերված մեծ թվով ապրանքները, ինչպես նաև ծխախոտային արտադրանքներն ու փոխարինիչները վաճառվում են առանց համապատասխանության գնահատման փաստաթղթերի և մակնշման։

Շահագործվող որոշ էլեկտրոնային կշեռքներ օգտագործվել են առանց ստուգաչափման։

Իրականացվել է խաղալիքների նմուշառում, որի արդյունքում պարզվել է, որ «Սլայմեր» տեսակի «Արջուկ», «Հրեշ» և «Միաեղջյուր» անվանումներով վաճառվող խաղալիքների բաղադրության մեջ առկա են երեխաների առողջության համար վտանգավոր նյութեր։

Տեսչական մարմնից հայտնում են, որ ղեկավար Արմեն Կոտոլյանի կողմից համապատասխան հանձնարարականներ են տվել արտադրանքի իրացումը կասեցնելու, վաճառքից հետկանչելու եւ ոչնչացման վերաբերյալ։

Տեսչական մարմինը հորդորում է բոլոր սպառողներին, ովքեր ձեռք են բերել վերոնշյալ խաղալիքները, կապ հաստատել Տեսչական մարմնի հետ և վերադարձնել դրանք՝ երեխաների առողջության համար հնարավոր վնասներից խուսափելու նպատակով։

Կարդացեք նաև

Back to top button