Հասարակ գիտություն

Վազգենն ու Վանոն Հայաստանի նորագույն պատմության մեջ. «Հասարակ գիտություն»

Հայաստանի անկախության հռչակումը մեր հազարամյա պատմության ամենանշանակալի իրադարձություններից էր։ Թվում է, թե մենք ամեն ինչ գիտենք 1988-ից 91-ը ձգված այդ պայքարի մասին, հիշում ենք, կարդացել ենք, լսել ենք անթիվ պատմություններ, որոնք պատմել են դեպքերի տասնյակ հազարավոր ականատեսներն ու մասնակիցները։

Թվում է, թե խառն ու հակասական ժամանակների բոլոր անհատներին ճանաչում ենք։ Սակայն որքան հեռանում ենք պատմական այդ իրադարձություններից, այնքան հասկանում ենք, որ Հայաստանի Հանրապետության նորագույն պատմությունն ունի բազմաթիվ անհայտներ, և դեռ շատ են չպատմված պատմությունները։

Մեր հանրությանը քաջ ծանոթ, բայց նաև ինչ-որ առումով անհայտ մարդկանցից են Վանո Սիրադեղյանն ու Վազգեն Սարգսյանը՝ գրչակից ընկերներ, որոնք իրենց անհատականությամբ պայքարի շատ գործիչների են ստվերել։ Երկուսն էլ բարդ կյանք են ապրել և երկուսի կյանքն էլ ունեցել է ողբերգական ավարտ։

Ամենահակասական այս գործիչների մասին է «Մեդիամաքս»-ի տնօրեն Արա Թադևոսյանի և լրագրող Լուսինե Ղարիբյանի հեղինակած գիրքը, որը կոչվում է «Վանոն ու Վազգենը. երկու ընկերոջ կյանքն ու ողբերգությունը»։

Կարդացեք նաև

Back to top button