ԿարևորՔաղաքական

Մենք շարունակում ենք հավատալ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը հնարավոր է. Պատել

ԱՄՆ պետքարտուղար Անտոնի Բլինկենն անձամբ է ներգրավված Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում, ճեպազրույցում, ասել է Պետդեպարտամենտի խոսնակ Վեդանտ Պատելը։

«Սա աշխարհի այն հատվածն է, որի խնդիրների լուծման գործում պետքարտուղարն անձամբ խորապես ներգրավված է։ Նրա պաշտոնավարման ընթացքում նա պարբերաբար համագործակցել է այդ երկու երկրների հետ»,- ասել է նա:

«Մենք շարունակում ենք հավատալ, որ նրանց միջև խաղաղությունը հնարավոր է, և մենք կշարունակենք աշխատել այդ ուղղությամբ»,- նշել է Պատելը։

Back to top button