Թումանյանի թանգարանում գործելու է ասեղնագործության դասընթացը, որի նպատակն է մոռացումից փրկել Մարաշի, Վանի, Անիի ու Սվազի ասեղնագործությունը։
Ձեռքի ինքնատիպ, չկրկնվող աշխատանքը բոլոր ժամանակներում հարգի է եղել։ Այդպես է նաև մեր օրերում։
Այսօր շատ նորաձև է ասեղնագործ աշխատանքով զարդարել զգեստը, պայուսակը կամ բջջային հեռախոսի տուփը, իսկ սովորելու համար երբեք ուշ չէ։ Վարպետները տարիքային սահմանափակում չեն մտցրել։