

Տաթևի վանական համալիրի ուսումնասիրությունները նոր գաղտնիքներ են բացահայտում, նոր խաչքարեր են հայտնաբերվում։
Համալիրի ս. Մարիամ Աստվածածին եկեղեցին, որը կառուցվել է մոտ հազար տարի առաջ` 1087 թվականին, վերջերս է վերակառուցվել, որի ընթացքում շատ հետաքրքիր ճարտարապետական լուծումներ են ի հայտ եկել։
Վիմագրագետ Արսեն Հարությունյանը ներկայացնում է նաև սուրբ Երրորդության պատվին կանգնեցված ճոճվող սյունը, որի հետ կապված բազմաթիվ հետաքրքիր վարկածներ են շրջանառվում։
Տաթևի վանական համալիրի հետ կապված հետաքրքիր մանրամասները լսեք հաղորդման մեջ։