«Անմոռուկի փակուղի» պատմվածքների ժողովածուն բացահայտում է աշխարհին նայելու մեր դիտանկյունը, խոսում է ազգային ինքնության, բարդույթների, անհատական ու քաղաքական սահմանների ու սահմանափակումների մասին։
Գրքում բարձրաձայնած հարցերը այսօր, ետպատերազմյան այս փուլում արդիական են և օրակարգային։ Զրույց գրքի հեղինակի՝ ազգագրագետ, արձակագիր Լուսինե Խառատյանի հետ։

