ԿարևորՀասարակություն

Հայաստանի կանանց մոտ 12 տոկոսը ենթարկվել է ծանր ֆիզիկական ճնշման

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

Հայաստանի տասը կանանցից վեցը կարծում են, որ «լավ կինը միշտ ենթարկվում է իր ամուսնուն նույնիսկ համաձայն չլինելու դեպքում» եւ «ամուսնու համար կարեւոր է ցույց տալ իր կնոջը, թե ով է ղեկավարում տանը»: Կանանց իրավունքների կենտրոնը 3 տարվա ուսումնասիրություններից եւ աշխատանքից հետո բացահայտել է բավականին հետաքրքիր փաստեր կապված ընտանեկան բռնության հետ: Պարզվում է, ժամանակակից հայ ընտանիքում ոչ հաճախ, բայց այնուամենայնիվ, բռնության է ենթարկվում նաեւ տղամարդը: Որքան էլ զարմանալի է, բայց հասարակության զարգացմանը զուգահեռ Հայաստանում ավելանում են ընտանեկան բռնության դեպքերը: Զարգացումը միայն ազդել է նրա վրա, որ հայկական ընտանիքում այլեւս շատերը չեն փորձում թաքցնել բռնությունը եւ բարձրաձայնում են դրա մասին, ասում է Կանանց իրավունքի կենտրոնի աշխատակից Սաթենիկ Գեւորգյանը:

Միայն ծեծն ու խոշտագումները չեն, որ ընկալվում են իբրեւ ընտանեկան բռնություն: Ճնշումը կարող է լինել հոգեբանական, ֆիզիկական, սեռական կամ տնտեսական բույթի: Եւս մեկ զարմանալի փաստ, որը գրանվցել է Կանանց իրավունքի կենտրոնում. այսօր պատահում է, որ հայկական ընտանիքում բռնության է ենթարկվում տղամարդը: Եթե Ազգային թեժ գծի 54-28-28 հեռախոսահամարով զարգահարում են ընտանեկան բռնության ենթարկվածներն, ապա Կանանց իրավունքների կենտրոնը ցուցաբերում է իրավաբանական եւ հոգեբանական անվճար խորհրդատվություն, ինչպես նաեւ ակնհայտ վտանգի մեջ գտնվող կանանց հնարավրություն ունի ուղղորդել ժամանակավոր ապաստարան:
Սխալ կարծրատիպերից է նաեւ այն, որ ընտանեկան բռնության դեպքերը ավելի շատ տեղի են ունենում մարզերում, քան մայրաքաղաքում, ասում է Սաթենիկ Գեւորգյանը:

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ գրեթե բոլոր կանայք համաձայն են. թմադեղերի ու ալկոհոլի օգտագործումը ընտանեկան բռնության առաջնային պատճառներից մեկն է: Կանանց համոզմամբ՝ աղքատությունը, ֆինանսական խնդիրներն ու աշխատանքի կորուստը նույնպես նպաստում է ընտանեկան բռնության: Հայաստանի կանանց մոտ 12 տոկոսը ենթարկվել է ծանր ֆիզիկական ճնշման, ընդ որում՝ 6 տոկոսը՝ հաճախ կամ երբեմն: Հայաստանի կանանց 5 տոկոսի ձեռքերը ոլորել են, մազերը քաշել, եւս 5 տոկոսի երեխաներին հարվածել կամ վնասել, մեկ այլ 5 տոկոսին ստիպել են սեռական հարաբերությունների մեջ մտնել: Ի դեպ՝ ծանր ֆիզիկական ճնշման 10 միջադեպերից 9 տեղի են ունեցել ամուսինների պատճառով, միջադեպերից մեկի ժամանակ սկեսուրներն են ֆիզիկական ուժ գործադրել իրենց հարսների նկատմամբ: Սակայն ամեն դեպքում բռնության ենթարկված կանանց միայն 6 տոկոսն է դիմել ոստիկանություն եւ մեիյն մեկ երրորդն է լքել իր զուգընկերոջը:

Թողնել պատասխան

Back to top button