Կան կտանվեր, որոնց նայելիս կարելի է ոչ միայն տեսնել, այլ նաև երազել: Մտորումների խորություն, գաղտնիք, խորհրդավորություն, պայծառ, լուսավոր գույներ և հաճելի տրամադրություն։
Երիտասարդ նկարիչ ՀովՀարի՝ սրտի թելադրանքով ստեղծված աշխատանքներում կարելի է տեսնել և զգալ այդ ամենը։
Զգացմունքային ու լավատես ստեղծագործություններ, որտեղ գծի և գույնի, ռիթմի և տարածության համադրությամբ արտահայտված է նկարչի երևակայական, վերացական աշխարհը. հույզեր, ապրումներ, տրամադրություն, խաղաղություն, երազանքների ու իրականության սինթեզում և անսահման, կատարյալ սեր։
ՀովՀարը՝ նույն ինքը Հարություն Հովսեփյանը, սովորել է Աբովյանի Գեղարվեստի դպրոցում, կրթությունը շարունակել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջում, հետագայում արդեն ընդունվել է Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի գրաֆիկայի բաժինը:
ՀովՀարը նաև մեր մայրաքաղաքի մշակույթով լի անկյուններից մեկի՝ Պուշկինի 4 հասցեում գտնվող «Նոր արվեստանոց»-ի հիմնադիրներից է: Մշակութային, սիրով և ջերմությամբ լի հավաքական հարթակ, որը միավորում է արվեստասերներին:
Զրույց նկարիչ ՀովՀարի հետ: