Իրար հետ երկար ժամանակ շփված ժողովուրդները բազմաթիվ բաներ են փոխ առնում իրարից։ Դա առանձնապես ակնհայտ է բանահյուսության և գրականության ոլորտում։ Լորենցո Հրաշալիի ծառան` Գոնելլին շատ գծերով նման է Արցախի մելիք Շահնազարի ծառա Պըլը Պուղուն։
Երկուսն էլ տերերին ասում էին ճշմարտությունն առանց վախենալու, սրամիտ էին ու արդար, իսկ հանրահայտ իտալական հեքիաթի հերոսուհի Ֆանտա-Գիրոն և Անահիտ թագուհին պայքարում էին հանուն իրենց երկրի և սիրելիների, անկախ իրենց ազգությունից։ Մարդիկ նույն կերպ են մտածում և նույն բաներն են երազում՝ այս է ճշմարտությունը։