Որքա՞ն արվեստի գործեր է ոչնչացրել կրակը, իսկ ահա քանդակագործ Արա Ալեքյանի գործերը ծնվում են կրակից։
Քանդակագործի մոտ երկաթից քանդակներ ստեղծելու գաղափարը ծնվել է պատահաբար: Ուսուցչի՝ քանդակագործ Արա Հարությունյանի հորդորով, փորձել է հավերժությունը խորհրդանշող նյութ գտնել։
Ընտրել է երկաթը, հաղորդել իր ողջ էներգիան, ջեմությունը, ներշնչանքն ու այդ պահից սկսած երկաթը դադարել է զուտ նյութ լինել Արա Ալեքյանի համար:
Կրակից ստեղծված նրա քանդակները սկսեցին զարդարել աշխարհի տարբեր թանգարաններն ու քաղաքների փողոցները: Զրույց քանդակագործ, ՀՀ վաստակավոր նկարիչ Արա Ալեքյանի հետ: