Հայագիտակ

Հայտնի ու անհայտ Գարեգին Նժդեհը կամ ի՞նչ կար Նժդեհի ճամպրուկի մեջ․ «Հայագիտակ»

Նժդեհի կյանքի բուլղարական և վլադիմիրյան տարիները առավել քիչ հայտնիներից են։

Ճամպրուկը, որի մեջ էին հերոսի նամակները և որոշ փաստաթղթեր, նրա մահից հետո բերվեց Երևան, իսկ 1996 թվականին այդ նույն ճամպրուկը նրա եղբորորդին ի պահ տվեց Հայաստանի պատմության թանգարանին։

Բուլղարիայում նրան թույլ տվին ապրել, քանի որ Բուլղարիայի հերոս էր, մասնակցել էր Բալկանյան պատերազմին։ Այստեղ նա սկսեց ակտիվ քաղաքական կյանք վարել։ Հիմնեց ցեղակրոն գաղափարախոսությունը, սկսեց թերթ լույս ընծայել։

Հայաստանի պատմության թանգարանի Նոր և նորագույն պատմության բաժնի վարիչ Սեդա Գալստյանը նկարագրում է, թե ինչ հուզմունքով են ծանոթացել ճամպրուկի պարունակությանը։ Ափսոսում է, որ օտարները միայն հարազատների թույլտվությամբ կարող են բացել այն։

Բուլղարիայում Նժդեհն ամուսնացավ երկրորդ անգամ և այստեղ ծնվեց նրա որդին՝ Վրեժը։

Back to top button