ԿարևորՀասարակություն

Սյունիքի մարզպետը ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ներկայացուցիչների հետ քննարկել է մարզի համար կարևոր առաջնահերթությունները

Մայիսի 8-ին Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը Գորիսում ընդունել է մարզ այցելած՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) ադմինիստրատորի տեղակալ և Եվրոպայի ու ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Իվանա Ժիվկովիչին, Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիին և ՄԱԶԾ-ի այլ ներկայացուցիչների։

Հանդիպման ընթացքում մարզպետը շնորհակալություն է հայտնել ՄԱԿ-ի զարգացման ծրագրին՝ Սյունիքում իրականացված աշխատանքի ու զարգացման ծրագրերի համար՝ նշելով, որ դրանք միշտ իրականացվում են բարձր որակով ու արդյունավետությամբ։

Կողմերը քննարկել են նաև ընթացիկ ու առաջիկա ծրագրերը, այն առաջնահերթությունները, որոնք կարևոր են մարզի համար ու ցանկալի է հաշվի առնել՝ ծրագրային ուղղությունները սահմանելիս։

Կարևորվել է նաև մարզային իշխանության ու կազմակերպության միջև համագործակցությունն ու փոխգործակցված համատեղ աշխատանքը՝ ի շահ Սյունիքի բնակչության։

Մինչ Ռոբերտ Ղուկասյանի հետ հանդիպումը Իվանա Ժիվկովիչը և նրա հետ մարզ այցելած գործընկերները Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանի և խորհրդական Նվարդ Հարությունյանի, ինչպես նաև համայնքների ղեկավարների ուղեկցությամբ շրջել են Գորիս և Տեղ համայնքներում, դիտարկել ՄԱԶԾ-ի կողմից իրականացված ու ընթացիկ ծրագրերի արդյունքները, հանդիպել դրանց շահառուների հետ։

Back to top button