Վերլուծական

Իրանում սպասվող զարգացումների հնարավոր ազդեցությունը հայ-իրանական հարաբերությունների վրա


Իրանի ու Վեցյակի միջև ստորագրված համաձայնագիրը առ ոչինչ է դառնում, հնչում են սուր հայտարարություններ: Բողոքի ցույցեր են Իրանում, արժեզրկվում է իրանական ռիալը:

Թրամփը հորդորում է իրանցիներին դուրս գալ փողոց ու պայքարել իրենց իրավունքների համար:

Ռոհանին խոստանում է ծնկի բերել ԱՄՆ-ին: Ինչ զարգացումներ են սպասվում և որքանով դրանք ազդեցություն կունենան հայ-իրանական հարաբերությունների վրա:

 

«Իրանը ծնկի կբերի ԱՄՆ-ին», Իրանի  պետական հեռուստաալիքի եթերում խոստացել է նախագահ Հասան Ռուհանին: ԱՄՆ-Իրան լարված հարաբերություններն օր օրի ավելի գորշ երանգ են ստանում: Ռոհանին, ամերիկյան պատժամիջոցների պատճառով՝ երկրում ստեղծված լրված իրավիճակը փոքր-ինչ թուլացնելու նպատակով է թերևս նման հայտարարություն արել, կարծում է իրանագետ Գոհար Իսկանդարյան. «Հազիվ թե կարողանա ծնկի բերել ԱՄՆին»

Ռոհանին վստահեցնում է, որ Թեհրանը չի ծնկի նախագահ Թրամփի ճնշման ներքո ու կպայքարի իր անկախության, իսլամական արժեքների համար: Այս վստահեցումների ֆոնին, սակայն, այսօր արդեն ավելի է նվազել իրանական ռիալի փոխարժեքն ու զգալի բարձրացել է դոլարի արժեքը: Իրանում գործադուլ է հայտարարել աշխարհի խոշորագույն Grand Bazar շուկան։ Իրանցիները մտահոգ են ու դժգոհ:

Իրանում տեղի ունեցած ցույցերի ընթացքում քաղաքական հայտարարություններ են հնչում գործող իշխանությունների դեմ: Այս ֆոնին անմիջապես հիշում ենք Թրամփի հայտարարությունը՝ ուղղված Իրանի ժողովրդին։

Նա հորդորում էր ոտքի կանգնել ու պայքարել սեփական իրավունքները պաշտպանելու համար։ Ցանկացած անկայություն այդ երկրում կարող է անդրադարձ ունենալ նաև տարածաշրջանի մյուս երկրների վրա:

Իրանի Մեջլիսի հայազգի պատգամավոր Կարեն Խանլարյանի կարծիքով՝ լարված իրավիճակը Իրանում հայ-իրանական հարաբերությունների վրա  ազդեցություն կունենա:

Իրանագետը, սակայն, հույս ունի, որ  այս լարված տարածաշրջանում, ուր մի քանի երկրների շահեր են բախվում, սուր հայտարարությունները ավելի կբարդացնեն իրավիճակը, այդուհանդերձ, նրա կարծիքով, հերթը բախումների չի հասնի:

Back to top button