ԿարևորՌեպորտաժներՎերլուծական

Թեհրանը` տարաշածրջանում անվտանգություն ապահովող. ի՞նչ ուղերձ է հղել ԻԻՀ նախագահը

ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսին՝ Թեհրանում Ազգային բանակի օրվան նվիրված արարողության ժամանակ ուղերձ է հղել տարածաշրջանի երկրներին` ասելով. «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն ուժեղ աջակցություն է ցուցաբերում Իրանի իշխանություններին, և տարածաշրջանի երկրները կարող են ապավինել Իրանի զինված ուժերին»:

Նման հայտարարությունները ամենօրյա են դարձել ապրիլի 1-ից հետո, երբ Թեհրանը հայտարարեց, որ Իսրայելը օդային հարված է հասցրել Դամասկոսում գտնվող Իրանի հյուպատոսության վրա, կան զոհեր: Ո՞ր երկրներն են այս հայտարարության հասցեատերերը, ի՞նչ է փորձում հասկացնել Թեհրանը` ասելով՝ տարածաշրջանի երկրները կարող են ապավինել Իրանի զինված ուժերին: Իրանագետ Նվեր Դավթյանը մեկնաբանել է դիվանագիտական խոսույթը:

Կդառնա՞ Ադրբեջանը պլացդարմ Իսրայելի ռազմաօդային ուժերի համար

«Ադրբեջանը Իսրայելի հետ գտնվում է այնպիսի իրավիճակում, որ նույնիսկ չկարողացավ դատապարտել Դամասկոսում Իրանի հյուպատոսարանի վրա հարձակումը: Բացի այդ, Ադրբեջանի տարածքում առկա են իսրայելական ռազմաօդային ուժերի բազաներ, և Իսրայելը կարող է առանց Բաքվի համաձայնության օգտագործել այդ բազաները և սադրել իրանա-իսրայելական պատերազմ»,- նշել է հայտնել իրանագետը և հստակեցրել, թե որն է Իսրայելի գլխավոր նպատակը: Ըստ նրա՝ փորձ է արվում Իրանին շեղել Պաղեստինից և ստեղծել հակամարտության այնպիսի գոտիներ, որպեսզի թուլացնի Թեհրանի ազդեցությունը ճակատում:

«Թուրքիան իրեն զուսպ է պահում, փորձում է միջնորդական առաքելություն ստանձնել, միգուցե դա ցանկանար նաև Ադրբեջանը, բայց այդ երկիրը Իսրայելից մեծ կախվածություն ունի և զրկված է այդ հնարավորությունից»,- ասում է բանախոսը և չի բացառում, որ իսրայելական պահանջները չկատարելու դեպքում Ադրբեջանի համար քաղաքական, ներքաղաքական, տնտեսական հետևանքներ կլինեն, ավելին՝ չի բացառվում, որ ադրբեջանցիները ոգևորվեն անգամ իսրայելական խոստումներից և գնան դրան: 

Իրանն այլևս 30-40 տարի առաջվա Իրանը չէ

«Իրանի հետ գործողություներում պետք է զգույշ լինեն տարածաշրջանի երկրները, այսօրվա Իրանը տարածաշրջանում գերտերություն է հանդիսանում, որի ապացույցը վերջինիս կարողություններն են»,- ասում է իրանագետ Դավթյանը և շեշտում՝ Թեհրանը ստանձնել է պատասխանատվություն Հարավային Կովկասում անվտանգության ապահովման համար, և ՀՀ-ում Իրանի դեսպանի հայտարարությունը հենց այդ թեզին էր վերաբերում:

Տարածաշրջանում Ռուսաստանի թուլացման պայմաններում այսօր ստեղծվել է վակուում, որը կարող են լցնեն Թուրքիան, ԱՄՆ-ն, Եվրոպական երկրները, Իսրայելը, որն այսօր ներակայցված է Ադրբեջանում, և այդ երկրների մեծ մասը Իրանի համար պոտենցիալ սպառնալիք է: Թեհրանի նախազգուշական հայտարարությունները միտված են քաղաքական երկխոսության, դիվանագիտական մակարդակով չեզոքացնելուն, եթե հետևություններ չարվեն, ապա Հարավային Կովկասում հնարավոր վտանգավոր զարգացումների պարագայում Իրանի պատասխանը կլինի կոշտ:

 Իրանի պաշտպանունակության մակարդակը

Իրանը պաշտպանված է իսրայելական հնարավոր հարվածներից՝ ռազմավարական բոլոր օբյեկտները թաքնված են ստորգետնյա պահոցներում, աշխարհագրական դիրքը իսրայելական ռազմաօդային ուժերի համար բարդություն է առաջացնելու, որը ստիպելու է Իսրայելին գտնել աջակիցներ տարածաշրջանի երկրներից՝ տարածքից, ռազմաբազաներից օգտվելու համար՝ անհրաժեշտ հարված հասցնելու դեպքում:

Այդ երկրներից կարող են լինել Արաբական երկրները, Ադրբեջանը, նաև այլ երկրներ, որոնք կարող են ունենալ գաղտնի պայմանավորվածություններ։ Ինչ վերաբերում է Իրանի պաշտպանվածությանը, ապա երկրի ռազմական օբյեկտները ստորգետնյա պահոցներում են, պաշտպանված են: Տեղի է նշել, որ իրանական կողմը վերջին օրերին ԱՄՆ և Իսրայելին ուղղված հայտարարություններ է արել, որ իրենց պատասխան գործողությունը համարում է ավարտված, և Իսրայելի կողմից ցանկացած քայլ կստանա կոշտ պատասխան:

Back to top button