ԿարևորԿյանքին ասել այո՛Տեսանյութեր

Միշտ մտածել եմ՝ ինչպե՞ս համատեղել ռազմարդյունաբերությունն ու արհեստական բանականությունը․ Նարեկ Պողոսյան․ «Կյանքին ասել այո՛»

Նարեկ Պողոսյանը ծնվել է Գյումրիում 2002 թվականի մարտի 31-ին, սովորել տեղի Ակադեմիական վարժարանում։ Հենց այս տարիներին էլ արդեն հետաքրքրված էր՝ ինչպես հաջողությամբ միավորել ռազմարդյունաբերությունն ու արհեստական բանականությունը։   2020-ին ընդունվել է Հայ-Ռուսական համալսարանի «Կիրառական մաթեմատիկա և ինֆորմատիկա» ֆակուլտետ։ Նույն թվականի օգոստոսի 9-ին զորակոչվել է բանակ՝ ծառայության անցնելով ԼՂՀ 5-րդ պաշտպանական շրջանի Մարտակերտի զորամասում։ Այստեղ էր 44-օրյա պատերազմի ամբողջ ընթացքում։

Պատերազմից հետո ծառայությունը շարունակել է ՀՀ Զինված ուժերի քիմիական զորամասում։ Զորացրվելուց հետո շարունակում է ուսումը Հայ-Ռուսական համալսարանում։ Ուսմանը զուգահեռ մասնակցել է «Մտքի զարկ» ՀԿ-ի կազմակերպած «Արհեստական բանականության» դասընթացներին։ Աշխատում է ռազմարդյունաբերության ոլորտում։ Ռազմարդյունաբերությունն ու արհեստական բանականությունը հաջողությամբ միավորելու խնդիրը շարունակում է լինել Նարեկի մասնագիտական առաջնահերթությունը։

Back to top button