Հաջողության նոտա

Կտավին չեմ մոտենա, երբ բացասական էներգիա ունեմ․ նկարիչ Լիլիթ Նշանի․ «Հաջողության նոտա»

Լիլիթ Նշանի Մարգարյանը դեռ դպրոցական տարիներց ցանկացել է նկարիչ դառնալ, սակայն ընտանիքը դեմ էր։

Ավարտելով Ֆրանսիական և Ամերիկյան համալսարանների բիզնես կառավարման բաժինները՝ ունեցել է հաջող աշխատանքային ուղի տարբեր մասնավոր ընկերություններում։ Սակայն 15 տարվա դադարից հետո նա կրկին վերադարձել է նկարչության աշխարհ՝ հիմնելով «արևելյան նեոսիմվոլիզմ» արվեստի ուղղությունը։

Լլիթ Նշանին Աշխարհի հայ նկարիչների միության անդամ է, ֆրանսիական «A Look at Art» պարբերականի արվեստագետ-թղթակից է, շվեյցարական «Art Talks» և «Luxury 221 Network» արվեստի ակումբների անդամ-նկարիչ։

Back to top button