Հաջողության նոտա

Պետք է լինել բուժառուի և՛ զրուցակիցը, և՛ ընկերը․ նյարդաբան Եկատերինա Հովհաննիսյան. «Հաջողության նոտա»

Նյարդաբան Եկատերինա Հովհաննիսյանը դպրոցական տարիներին ցանկացել է դառնալ մանկավարժ կամ բժիշկ։ Թալինի ակադեմիական քոլեջն ավարտելուց հետո նա հստակ որոշեց և ընդունվեց ԵՊԲՀ-ի բուժական ֆակուլտետ։ Աշխատանքային ուղին սկսել է կուրորտաբանության և ֆիզիոթերապիայի ինստիտուտում՝ որպես նյարդաբան։ Անցել է մասնագիտական վերապատրաստումներ Ռուսաստանում, Ավստրիայում և ԱՄՆ ում, մի շարք գիտական հոդվածների հեղինակ է։

2020թ․-ից Հերացի թիվ 1 համալսարանական հիվանդանոցային համալիրի նյարդավիրաբուժության և գլխուղեղի կաթվածների բուժման մասնագիտացված կենտրոնի նյարդաբանական ծառայության ղեկավարն է, նաև դասավանդում է ԵՊԲՀ նյարդաբանության ամբիոնում։

Back to top button