Հաջողության նոտա

Նա ստեղծում է այն, ինչ ուզում է, ոչ թե այն, ինչ նորաձև է․ Վահան Խաչատրյանի «Հաջողության նոտան»

Նրա հավաքածուները գերում են ոչ միայն հայերին, այլև արտասահմանցիներին. նրա զգեստները նախընտրում են համաշխարհային աստղերը: Նրա անունը ներառվել է հեղինակավոր Vogue ամսագրի ցուցակում:

Երբ դիզայներ, Նորաձևության և դիզայնի պալատի նախագահ Վահան Խաչատրյանը նորաձևությանբ էր հետաքրքրվում, մենք չունեինք նորաձևություն․ չկային դիզայներներ, որոնք պետք է ոճ ու ճաշակ ստեղծեին, բայց դա նրան չկանգներցրեց, և որոշեց հայկական իրականության համար ստեղծել հագուստներ, որոնց մասին նաև դրսում կխոսեն։

Բավականին շատ փորձառություն արդեն ուներ, երբ որոշեց ստանալ պրոֆեսիոնալ կրթություն և մեկնեց Իտալիա՝ սովորելու։ Միջավայրը շատ մեծ ազդեցություն է ունենում մարդու զրագացման վրա, և Իտալիայում սովորելու տարիները դրա վառ ապացույցն են։ Այդ տարիները մեծ փորձառություն էին ու գիտելիքի հրաշալի շտեմարան։

Նա երբեք չի հարմարվել շուկայի պահանջներին, ստեղծել է իր ոճը։ Նրան պատվիրում են հագուստներ հայտնի արտիստներ։ Նրա համար կարևոր է, որ իր հագուստները կրեն իրեն հասկացող ու համախոհ մարդիկ։

Ասում է՝ դիզայների համար կարևոր է իր ստեղծածը ներկայացնել նաև դրսում, մասնակցել տարբեր երկրներում կազմակերպվող նորաձևության շաբաթներին։ Այդ ամենը հստակ գիտակցելով՝ Վահան Խաչատրյանը նաև ստեղծեց Նորաձևության և դիզայինի պալատը, որտեղ համախմբվեցին հայ դիզայներները և կարողացան այլ երկրների նորաձևության շաբաթներին մասնակցել, նաև կազմակերպել Հայաստանում նորաձևության շաբաթ։

Սիրում է անդադար նորը բացահայատել և նոր աշխարհներ տեսնել։ Նրա համար կարևոր է ճամփորդությունը։ Կարծում է, որ այլ երկրների մշակույթներին ծանոթանալով՝ հարստացնում ես ներաշխարհդ և ավելացնում ներքին գունապնակը։

Back to top button