
Գերմանիայի առաջնության 23-րդ տուրում Դորտմունդի Բորուսիան 3-1 հաշվով հաղթել է Հոֆենհայմին: Բորուսիան մինչև 80-րդ րոպեն պարտվում էր, երբ Հենրիխ Մխիթարյանին հաջողվեց հավասարեցնել հաշիվը: Բորուսիայի 2-րդ գոլը խփել է Ռամոսը, իսկ երրորդը՝ Օբամեյանգը, ում գոլային փոխանցում է կատարել Մխիթարյանը: Ընթացիկ առաջնությունում Մխիթարյանի խփած գոլերի թիվը հասավ 9-ի:
23 խաղից հետո Բորուսիան 54 միավորով 2-րդ տեղում է:




