Հաջողության նոտա

Երբ գործում կա սեր, չկա դժվարություն․ էնդոկրինոլոգ Լուսինե Մամիկոնյան. «Հաջողության նոտա»

Երբ գործում կա սեր, չկա դժվարություն․ էնդոկրինոլոգ Լուսինե Մամիկոնյան։ Բժիշկների ընտանիքում մեծացած Լուսինե Մամիկոնյանը մանկուց ցանկացել է բժիշկ դառնալ։ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական ինստիտուտն ավարտելուց հետո անցել է կլինիկական օրդինատուրա առողջապահության ազգային ինստիտուտի էնդոկրինոլոգիայի ամբիոնում:

1998-ից աշխատում է «Արմենիա» Հանրապետական բժշկական կենտրոնի էնդոկրինոլոգիայի բաժամունքում, 2013-ից բաժամունքի վարիչն է։ Բժշկական գիտությունների թեկնածու Լուսինե Մամիկոնյանը Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հետբուհական և շարունակական կրթության ֆակուլտետի էնդոկրինոլոգիայի ամբիոնի դոցենտ է։

Back to top button