Վերլուծական

Իրավիճակը շփման գծում՝ Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրությունների ֆոնին


Ինչ զարգացումներ կարող են լինել գալիք տարի ղարաբաղյան խնդրում: Վատ լուրերի բացակայությունն արդեն լավ նորություն կարելի է համարել, ասում է ռուս վերլուծաբանը:

Հայաստանում էլ փորձում են հասկանալ, թե որ դեպքում է հնարավոր, որ լարվի իրավիճակը սահմանին, հաշվի առնելով Ադրբեջանում սպասվող նախագահական ընտրությունները:

 

 

2018 թվականը տարածաշրջանի համար լուրջ գործընթացների տարի է խոստանում լինել, նախագահական ընտրություններ կլինեն Ադրբեջանում ու Ռուսաստանում, Հայաստանում եկող տարվանից կանցնենք կառավարման խորհրդարանական համակարգի և այս իրադարձությունների ֆոնին ղարաբաղյան խնդրում, ըստ ադրբեջանագետ Աշոտ Մովսիսյանի, դժվար թե լարվածություն գրանցվի:

Բաքվում, ամենայն հավանականությամբ, ներքաղաքական իրավիճակը լարված չի լինի՝ կարծում է նա։

«Կփորձեն կայունություն պահպանել: Սակայն եթե Ալիև հասկանա, որ չի հաղթում, ապա լարվածություն կառաջացնի որ ուշադրությունը շեղի»:

Ընտրությունները Ադրբեջանում կլինեն 18-ի աշնանը, մինչ այդ թերևս կշարունակվեն բանակցությունները։ Ղարաբաղյան խնդրում լարվածություն թերևս գրանցվի այն դեպքում, եթե բանակցությունները դադարեն՝ ասում է Աշոտ Մովսիսյանը։

«Եթե ստատուս քվոն փոխելու հարց առաջանա, այդ դեպքում հնարավոր է»:

Դեմկուսի նախագահ Արամ Սարգսյանի կարծիքով՝ ղարաբաղյան խնդրում սխալ է համարում տարածքային ամբողջականության թեզի համադրումը ազգերի ինքնորոշման սկզբունքին: Դա նշանակում է, որ ինքնորոշման իրավունքը կարելի է իրացնել Ադրբեջանի կազմում: Սա սկզբունքային հարց է:

Ռուս վերլուծաբան, ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը Ղարաբաղյան խնդրում բեկում չի կանխատեսում: Ադրբեջանը չի համակերպվում Արցախը կորցնելու մտքի հետ և դիտարկում է այն իր տարածքի մի մաս և այդպիսով Բաքուն իրեն դրել է փակուղում ու չի կարողանում դուրս գալ այնտեղից, ասում է. Նա դրական է համարում վատ լուրեր  բացակայությունը.

«Մենք բեկում չենք տեսնում ղարաբաղյան խնդրում: Ղարաբաղյան խնդրում վատ լուրերի բացակայությունը հակամարտության գոտում արդեն լավ նորություն է 2016 թվականին տեղի ունեցածից հետո»:

Ադրբեջանի այդ վարքագիծը միջազգային հանրության կողմից հավանության չարժանացավ եւ քննադատության ենթարկվեց ՄԽ-ի և միջազգային հանրության կողմից, իհարկե ոչ հրապարակային:

Back to top button