Վերլուծական

Վրաստանը փոխում է քաղաքականությունը հարեւանների հետ

Աննա Նազարյան

«Ռադիոլուր»

Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին պաշտոնական այցով Հայաստան կժամանի հունվարի 17-ին, ինչից հետո նախատեսված է այց նաև Թուրքիա։ Նախորդ տարվա դեկտեմբերին էլ նա եղել էր Ադրբեջանում:

Վրաստանի հարցերով փորձագետ Ալիկ Էրբոյանցը կարծում է, որ այցերը ճանաչողական են. պաշտոնական Թբիլիսին փոխում է իր քաղաքականությունը հարևանների ու հետ:

Վրաստանն առավել հակված է բարելավել հարաբերությունները Հայաստանի հետ, ինչը բնավ դուր չի գալիս Ադրբեջանի իշխանություններին: Ռուս- վրացական հարաբերությունների բարելավման ուղղությամբ հնչող հայտարարությունները ևս նյարդայնացնում են Բաքվին, ասում է փորձագետը։

Նրա կարծիքով՝ Վրաստան մուտք գործող ադրբեջանական էներգակիրները ռուսականով դիվերսիֆիկացնելու և «Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթգծի նպատակահարմարության հետ կապված  հարցերի արծարծումը յուրահատուկ մեսիջներ են ուղղված Ադրբեջանին։

Վրաց-արդրբեջանական հարաբերությունների լարվածությունը կսրի հարաբերությունները նաև Թուրքիայի հետ, ասում է Էրոյանց։
Այսօր հայերիս ուշադրության կենտրոնում է ջավախքահայ ակտիվիստ Վահագն Չախալյանին վրացական բանտից ազատ չարձակելու հանգամանքը: Ալիկ Էրոյանցի կարծիքով՝ Հայաստանի քաղաքացիական հասարակությունը պետք է կոչ անի Վրաստանի իշխանություններոին, որպեսզի վերանայվի մոտեցումը Վահագն Չախալյանի նկատմամբ, որպեսզի Վրաստանը քաղաքական կամք դրսևորի ու ազատ արձակի ջավախքահայ ակտիվիստին:
Սա կարելի է անել Իվանիշվիլիի Հայաստան այցի ժամանակ, հուշեց:

 

Թողնել պատասխան

Back to top button