Գորգ հյուսել են շատ ժողովուրդներ, բայց հայկական ձեռագործ գորգը միշտ իմաստ է պարունակել, ասում է գորգագետ Աշխունջ Պողոսյանը։ «Օրինակ, գորգի կենտրոնին ասում էին տափ՝ հող, գետին, հայրենի հող, այսինքն՝ հայրենիք։ Ոչ-ոք չպետք է կանգներ դրա վրա` քրմերից բացի։ Այն սրբազան էր։ Ուղեգորգը ևս հետաքրքիր էր։ Արցախում այն կոչում էին ուղիք՝ ճամփաներ»։
Գորգագետը նշում է, որ կային վայրեր, որտեղ տափ կոչում էին միայն կարմիր գույնի կենտրոնը` որպես կյանքի, հավերժության, թափած արյան խորհրդանիշ։
հայրենի հողը` Հայրենիքը