Կյանքին ասել այո՛Տեսանյութեր

Պատերազմից ոչինչ չեմ հիշում․ Մհեր Մխիթարյան․ «Կյանքին ասել այո՛»

Մհեր Մխիթարյանը ծնվել է Ասկերանի շրջանի Սղնախ գյուղում 1988 թվականի  հունիսի 3-ին, հենց այն օրը, երբ  մահացավ մայրական պապիկը։ Շատ վառ են Մհերի մանկության հիշողությունները, հիշում է գյուղի յուրաքանչյուր ծառն ու թուփը, դպրոցը, մանկության ընկերներին, Ստեփանակերտի Իվանյանի անվան ռազմամարզական վարժարանը, որտեղ սովորել է, ծառայությունը բանակում, հետո՝  համալսրանը․․․

Մհերի հիշողությունները ջնջվում են  2020-ի հոկտեմբերի քսանութից հետո։ «Պատերազմից ոչինչ չեմ հիշում, գլխիցս եմ վիրավորվել»,-ասում է Մհերն ու այդ օրերի մասին մեզ պատմում միայն այն, ինչ պատմել են իրեն 58-օրվա  կոմայից դուրս գալուց հետո։ Երբ արթնացավ, չէր հիշում անգամ հարազատներին։ Աչքից մտած բեկորը վնասել էր գլուխը, բայց երկար անշարժությունից հետո, ինչպես ինքն է ասում, քարացան նաև ոտքերը։

Սայլակով է տեղաշարժվում, առանց ցավազրկողների չի կարող, խոսքն էլ հեշտ չի տրվում, բայց անսահման լավատես է ու համոզված՝ ոչ միայն քայլելու է, այլև վազելու է։ «Երբ եկա Զինվորի տուն, միայն մատս էի կարողանում շարժել, իսկ հիմա երկու ձեռքով սրտիկ եմ անում»,-կատակում է Մհերն ու մեզ պարգևում իր անսահման բարի, վարակիչ ծիծաղը։

Back to top button