Հասարակություն
«Հայրենակիցներ» ծրագրով փաստաթղթերի ընդունումը դադարեցվել է


Երեւանում Ռուսաստանի միգրացիայի դաշնային ծառայության ներկայացուցչությունը դադարեցրել է «Հայրենակիցներ» ծրագրի գծով փաստաթղթերի ընդունումը եւ դիմողներին խորհուրդ է տալիս սպասել մինչեւ 2013 թ. հունվարի 10- ը, հաղորդում է Բի Բի Սի- ն։
Ըստ պաշտոնական Երեւանի՝ ծրագրի մեկնարկից հետո Հայաստանից Ռուսաստան մշտական աշխատանքի է մեկնել 2.5 հազար քաղաքացի։
Բի Բի Սի- ին Ռուսաստանի միգրացիայի դաշնային ծառայության հայաստանյան ներկայացուցչությունում հայտնել են, որ 2007 թվականից 2456 ընտանիքի «Հայրենակիցներ» ծրագրի մասնակցի վկայական է տրվել։