Հաջողության նոտա

Հաջողությունը՝ նպատակին հասնելու միջոց․ Ստեփան Ազարյանի «Հաջողության նոտան»   

Նա կարևորում է կրթությունն ու հայրենիքի հանդեպ պատասխանատվությունը․ գործունեության ամեն օրը փորձում է նվիրել Հայաստանն ավելի ճանաչելի դարձնելուն՝ վստահ լինելով, որ դա օգնելու է նաև մեր պետության հզորացմանը։ Համոզված է` յուրաքանչյուր մարդ պետք է հստակ գիտակցի սոցիալական պատասխանատվությունն և գործի դրա շրջանակում։

Backbone Branding ընկերության հիմնադիր և ստեղծագործական տնօրեն Ստեփան Ազարյանը hոգով նկարիչ է, կարողությամբ՝ ոչ։ Նրա համար նկարչական ոճերը զուտ գործիք են, դիզայներական հմտություններն օգնում են պատկերն ավելի խորությամբ տեսնել։

Գտնում է, որ կյանքում պատահականություններ չկան․այն, ինչ պատահում է մեր կյանքում, մեր որոշումների արդյունքն է։ Վստահ է՝ հաջողությունը ամենամեծ փորձություններից մեկն է և չպետք է լինի ինքնանպատակ։

«Պետք է անել այն, ինչ քոնն է, ոչ թե կրնօրինակել։ Պետք է ձգտել կատարելության, բայց երբեք չմտածել, թե հասել եք դրան։ Մենք՝ որպես հայ, պետք է «մեծ» մտածենք, բայց ոչ մեծամտորեն», – ասում է Ստեփան Ազարյանը։

Back to top button