Մասնագիտություն

Երբ միահյուսվում են ճկունությունն ու հոգու և մարմնի ներդաշնակությունը. «Մասնագիտություն»

Երբ միահյուսվեցին ճկունությունը, հոգու և մարմնի ներդաշնակությունն ու գեղեցկությունը, սպորտում ծնունդ առավ շարժումների գեղեցիկ հարմոնիա՝ միավորելով երկու ոլորտ՝ արվեստ և սպորտ:

Այս եթերային, բայց միևնույն ժամանակ չափազանց բարդ հնարքներով լի սպորտաձևը ոչ միայն սիրվեց, այլև ձեռք բերեց համաշխարհային հռչակ և ճանաչում՝ հրճվանք պատճառելով գեղեցիկի սիրահարներին:

Գեղարվեստական մարմնամարզություն. բացառապես կանացի սպորտաձև, որը դարձավ բազմաթիվ մարմնամարզուհիների կյանքի ուղեկիցը:

Գեղեցիկ, նրբագեղ ու դիտարժան լինելուց բացի, գեղարվեստական մարմնամարզությունն ունի բարերար ազդեցություն մարմնի ճկունության ապահովման, կազմվածքի ճիշտ ձևավորման, առողջության կոփման և պահպանման, դիմացկունության ամրապնդման, ֆիզիկական ներդաշնակ զարգացման հարցում:

Ու չնայած սպորտային կյանքը կարճ է, բայց անչափ գրավիչ ու հետաքրքիր: Ու եթե որոշել եք զբաղվել գեղարվեստական մարմնամարզությամբ՝ ծնունդ տալով սպորտում հրաշագեղ ստեղծագործությունների, ապա պետք է ունենալ կատարյալ ֆիզիկական և հոգեբանական պատրաստվածություն, ճկունություն, աշխատասիրություն, մեծ կամքի ուժ և, որ ամենակարևորն է,  մեծ սեր։

Զրույց Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի գեղարվեստական մարմնամարզության ավագ մարզիչ Աննա Աբրահամյանի հետ:

Back to top button