Բացվող ծրարներ

Բանաստեղծուհու «մահտեսիությունն» առջևում է՝ Արցախի ճանապարհին․ «Բացվող ծրարներ»

Ալիսա Բաղդասարյանի «Տունդարձի ճանապարհին» գիրքն աչքը երկար էր հառել տունդարձի ճանապարհին։ Տպագրվելով Երևանում՝ գիրքն անհանգիստ լռվել էր տպարանի դարակներում։ Ամիսներ անց, կտրելով Հակարիի կամուրջը, չմարսելով չարչարանաց գողգոթան՝ «մահտեսի» գիրքը հասավ տուն, ջերմացավ ընթերցողների տաք շնչից, հանգիստ շունչ առավ հարազատ բազմոցին։

Ալիսան շարունակ գրում էր, դիտակետ դարձած Արցախն աշխարհին կապում հոգևոր թելերով, պաշարված արցախցու կերպարն ու կենցաղը, մաքառումներն ու անմարդկային պայմաններում ամեն վայրկյան արժանավայել ինքնակազմակերպվելու, ինքնադրսևորվելու հնարամտությունները մատուցում չափածո տողերով։

Back to top button