Բացվող ծրարներ

Գրականություն՝ կարոտի և հույսի անդրադարձումներով․ «Բացվող ծրարներ»

Երկիրս նայում է ինձ,
ես թեքում եմ հայացքս, որ
չտեսնեմ,
թե ինչպես է օր օրի
նիհարում․․․
Աշխարհի ամենաերկար
ճամփաները
քո աչքերի մեջ են, Մամ,
որովհետև կարոտների ճամփաներն
ամենաերկարն են:

Այս տողերի հեղինակը՝ բանաստեղծ, արձակագիր Հերմինե Ավագյանը, 2022 թվականի դեկտեմբերի 12-ի պաշարումից հետո մնացել է Երևանում, մայրը՝ Արցախում։ Այդ օրերին նա սկսել է շարք՝ «Նամակներ մորս» վերտառությամբ։ Այդ նամակներում հեղինակը գրում է իր կարոտների, աշխարհի ամենաերկար ճամփաների, օրավուր նիհարող երկրի ․․․տունդարձի հույսի մասին։

Back to top button