Բացվող ծրարներ

Արցախից բերել է ցավ, աղոթք ու հուշեր, բայց չի փորձում հաղթահարել տառապանքը․ «Բացվող ծրարներ»

Բնորոշումը մայրն է տվել․ «Աղջիկս՝ Տաթևը, խենթ է, երևի նաև այն պատճառով, որ ծնվել է մարտի խենթ մի օր՝ 13-ին, որն աշխարհասփյուռ հայությանը հայտնի է որպես Չարենցի ծննդյան օր։ Աղջիկս բարի, խենթ ու անսովոր է իր բոլոր արարումներում՝ մանկության պատկերներում, խոհանոցում ճաշ պատրաստելիս, ձեռագործ ստեղծագործություններում, բանաստեղծական տողերում, մարդկային պարզ ու բարդ հարաբերություններում»։

Պայծառ արև էր, երբ երկունքի ցավերով Տաթև Սողոմոնյանի մայրը տեղափոխվել էր ծննդատուն։ Նորածնին, սակայն տուն են տարել ձյունի առատ փաթիլների ուղեկցությամբ։ Ձյունն այնքան առատ էր տեղում, որ ոչ մի մեքենա չէր կարողանում անցնել ճանապարհը։ Գրկանոց փոքրիկը համարձակորեն հաղթահարել է կյանքի առաջին փորձությունը՝ տուն հասնելով ձնապատ ճեղքած արահետով։

— Այդ օրվանից,- ասում է Տաթև Սողոմոնյանը,- փորձություններն իմ կյանքի անբաժան մասն են կազմում, բայց վերջին փորձությանը տեղի տվեցի, որովհետև անզոր էի։ 2020 թվականի սեպտեմբերյան վերջին օրն անիծված փորձություն էր։ Գաղթի հարկադիր ճամփան բռնած արցախցիների վերջին խմբերից մեկի հետ դուրս եկա՝ հետևում բանտված թողնելով Արցախս։ Բերել եմ միայն ցավ, հուշեր ու աղոթքներ։ Ցավս ու տառապանքս չեմ փորձում հաղթահարել, որովհետև ինչքան նորոգ մնան դրանք, այնքան բանուկ է լինելու վերադարձի ճանապարհը,- ասում է բանաստեղծուհի, բանասիրական գիտությունների թեկնածու, գրականագետ Տաթև Սողոմոնյանը։

Back to top button