Բացվող ծրարներ

«Պարոն, դուք վիրավոր եք». իրական պատմություններ. «Բացվող ծրարներ»

Գրողների ստեղծագործությունները մի-մի ծրարներ են, որոնք հասցեագրված են ընթերցողներին։ Դրանք բաց ծրարներ են՝ բացվող ծրարներ, որոնք մատուցվում են բոլոր այն ընթերցողներին, որոնք սպասում են սիրով, համբերատարությամբ, նորի, անհայտի հանդեպ հույզերի առատությամբ։  «Բացվող ծրարներ»-ի տարածքում հոգու տաղերն ընթերցողին մաս հանող արցախցին է, և ստեղծագործական հրայրքներով լեցուն Արցախը։  Հաղորդաշարի անդրանիկ թողարկման հյուրը 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ Հադրութից Երևան բռնատեղահանված, երիտասարդ ստեղծագործող Աննա Հակոբյանն է։

«Պարոն, դուք վիրավոր եք» ժողովածուն Աննայի երրորդ գիրքն է։ Հեղինակի հերոսներն իրական մարդիկ են։ «Ճիշտ է, իմ գործերում գեղարվեստական փոփոխության են ենթարկվում վայրը, ժամանակը, անունները, սակայն պատմությունը, հերոսներն իրական են», — ասում է Աննան։

Աննան գրականություն բերեց կյանքը՝ իրական ու շոշափելի։ Այժմ նա գրականությունից քայլում է դեպի կյանք։ «Պարոն, դուք վիրավոր եք» պատմվածքի գլխավոր հերոսի՝ 44- օրյա պատերազմի մասնակից Կոլյայի և Աննայի առաջնեկն ամիսներ անց կծնվի երևանյան ծննդատներից մեկում՝ կենարար ավիշ պարգևելով Չաքմազյանների ընտանիքին։

Back to top button