Հաջողության նոտա

Կարող ես նայել և չտեսնել, բայց կարող ես կույր լինել և տեսնել. «Հաջողության նոտա»

Մեծանալով բժիշկների ընտանիքում` դեռ դպրոցում արդեն հստակ որոշել էր, որ ընտրելու է բժկության ուղին։

Ակնաբուժական ոլորտում որոշակի ժամանակ աշխատելուց հետո սահուն անցում կատարեց դեպի կազմակերպչական ոլորտ։ Մենեջմենթն ի վերջո հաղթեց։

Եթե կրկին հնարավորություն ունենար մասնագիտություն ընտրելու, ապա կընտրեր նույն ուղին, քանի որ կարծում է, որ եթե ղեկավարում ես բժշկական հաստատություն, հստակ պատկերացումներ պետք է ունենաս այդ ոլորտի մասին, տիրապետես նեղ մասնագիտական գիտելիքների։

Ակնաբույժ, VisionMed ընկերության համահիմնադիր, VisionMed ակնաբուժական կլինիկայի ղեկավար Մկրտիչ Մարուքյանը «աչքերը հոգու հայելին են» արտահայտության հետ համամիտ է։ Ասում է` մարդու ներաշխարհն ընկալելու համար բավարար է նայել նրա աչքերին։

Նրան խանգարում է չափից շատ պատասխանատվության զգացումը, ինքնաքննադատ է։ Չնայած զբաղված գրաֆիկին, միշտ ժամանակ է գտնում ընտանիքի համար։ Փորձում է 4 երեխաներին ժամանակ տրամադրել։ Սիրում է ընկերական հանդիպումները։ Ընկերական շրջանակը լայն է։ Կարծում է` ընկերների և հարազատների հանդեպ մարդիկ չեն փոխվում։

Back to top button