Հասարակ գիտություն

Հայաստանի առաջին վարչապետը նամակներում և հուշերում. «Հասարակ գիտություն»

20-րդ դարի առաջին տասնամյակները թեև ճակատագրական էին հայ ժողովրդի համար, բայց նաև ապագայի մեծ հույսերով ու սպասելիքներով լեցուն։ 20-րդ դարի սկզբին էր, որ հայ ժողովրդի գիտակցության մեջ ամրանում էր անկախ պետականության գաղափարը։ Ճիշտ է, այդ գաղափարը որոշ առումներով ուղղակիորեն առնչվում էր Ռուսական կայսրության կովկասյան քաղաքականությանը, սակայն այնուամենայնիվ հայկական էր։

Հայկական անկախ պետականության գոյության տարիներին մենք շատ արժանավոր գործիչներ ենք ունեցել, որոնք իրենց ուժերի ներածին չափով փորձել են կառուցել անկախ Հայաստանը։ Նրանց թվում թերևս առաջինն արժե նշել Ալեքսանդր Խատիսյանի անունը, որի որոշ անտիպ նամակներ, հուշեր լույս տեսան այս տարի՝ Վլադիմիր Հարությունյանի աշխատասիրությամբ։ Մեր հյուրն այսօր գրքի հեղինակն է, ում հետ քննարկելու ենք 20-րդ դարասկզբի մեր պատմության ուշագրավ մի քանի դրվագներ։

Back to top button