Հասարակ գիտություն

Խորհրդահայ այլախոհները. անկախությունն ու հակակոմունիզմը․ «Հասարակ գիտություն»

Չնայած պատժիչ համակարգին՝ Խորհրդային Միությունում կային մարդիկ, ովքեր համարձակորեն արտահայտում էին պետական գաղափարախոսությունից տարբերվող իրենց կարծիքը։ Այդ մարդկանց խորհրդային շրջանում կոչում էին այլախոհներ, որոնց ձերբակալում և երկար ժամանակով բանտարկում էին։ 1950-ական թվականներից այլախոհությունը տարածվում է նաև Հայաստանում. ստեղծվում էին ընդհատակյա տարբեր կազմակերպություններ, երիտասարդական խմբեր, որոնց հիմնական նպատակը խորհրդային համակարգի դեմ պայքարն էր։

Ի՞նչ գաղափարներ էին շրջանառվում այդ ժամանակաշրջանում այլախոհական շրջանակներում, ինչպե՞ս էին նրանք պատկերացնում Հայաստանի ապագան. ահա այս հարցերի շուրջ մենք այսօր զրուցելու ենք խորհրդային տարիների քաղբանտարկյալ, իրավապաշտպան Վարդան Հարությունյանի հետ։

Back to top button