Հասարակ գիտություն

Ներկա փոփոխությունների կանխատեսումները 30 տարի առաջվա վերլուծություններում․ «Հասարակ գիտություն»

ԽՍՀՄ փլուզմանը հաջորդած շուրջ երկու տասնամյակի համեմատական կայունությունը տպավորություն էր ստեղծել, թե իրավիճակը հենց այսպես էլ մնալու է։ Սակայն 2020 թ.-ից սկսած մեր աչքի առաջ ձևավորվում է նոր աշխարհակարգ, ինչը երբեմն բնութագրում են որպես հետխորհրդային քաղաքական կառուցվածքի փոփոխություն։ Համաշխարհային մեծ գործընթացները, որպես կանոն, բավականին երկար են տևում, և մեր առջև այսօր ծառացած շատ հարցեր սկզբնավորվել են տասնամյակներ առաջ։ Այն ժամանակ էլ կային քաղաքագետներ, որոնք այս կամ այն չափով վերլուծում էին պատմական փորձն ու հնարավոր զարգացումները և փորձում էին տեսնել ապագան։ Այդպիսի մարդկանցից մեկը հրապարակախոս, քաղաքագետ Տիգրան Հայրապետյանն էր, որի շուրջ երեք տասնամյակ առաջ գրած վերլուծությունները չեն կորցրել արդիականությունը։

«Հասարակ գիտություն» հաղորդման շրջանակում Քաղաքական գիտությունների դոկտոր, Ex Oriente Հայաստանի արևելագետների միության նախագահ Արսեն Գասպարյանի հետ քննարկելու ենք Տիգրան Հայրապետյանի որոշ հոդվածներում տեղ գտած վերլուծությունները

Back to top button