Խոշորացույց

Պահպանվող «գաղտնիքները» վերահսկվող աշխարհում. «Խոշորացույց»

ԱՄՆ գտնվելուս ժամանակ մտերիմ ազգականներիցս մեկի հետ ուղևորության ժամանակ նկատեցի, որ նրա մեքենան ամբողջապես մեխանիկական էր, էլեկտրոնիկա այնտեղ չկար։ Նա չէր օգտվում նաև GPS համակարգից, ուներ թղթից քարտեզ, որը բացում և առաջնորդվում էր դրանով։

Իմ այդ ազգականը չունի նաև սմարթֆոն, գրանցված չէ որևէ սոցիալական ցանցում, իսկ իրար հետ այսօր շփվում ենք կամ ֆիքսված հեռախոսակապով կամ էլեկտրոնային փոստով։ Ու ևս մի շատ կարևոր բան. իմ ազգականը ծրագրավորող է, IT տեխնոլոգիաներով զբաղվում է 90-ական թվականներից։ Նա որպես մասնագետ ամեն ինչ անում է, որպեսզի թվային հետքեր չթողնի։

Կիբերանվտանգության հարցերով փորձագետ Արթուր Պապյանն ասում է, որ անգամ նման պաշտպանությունը լիակատար չէ, եթե իրեն էլ.նամակ գրողը ևս չկարևորի անհատական տվյալների պաշտպանությունը։

Քարտեզները Ալ․ Թամանյանի անվ․ ճարտարապետության թանգարան-ինստիտուտի «Երևանը՝ քարտեզներում» ցուցադրությունից

«Բոլորիս անձնական տվյալները հասանելի են ամերիկյան, չինական, գերմանական, հայրենի հատուկ ծառայություններին, տելեկոմ մատուցող ընկերությունների աշխատակիցներին, հարևանի տղային կամ աղջկան, որոնք հատուկ ռաուտերով փորձում են քաշել ձեր ցանցը»,- ասում է փորձագետը։

Նա նշում է, որ կան հասարակություններ, որոնք տվյալները չեն պաշտպանում, կան` պաշտպանում են։ Հայերս անհատապաշտ ենք`ես, իմ ընտանիքը, իմ բակը, ուստի ընտրել ենք անձնական տվյալների պաշտպանության արևմտյան մոդելը։ Բայց Հայաստանում էլ լինում են տարբեր ձևախեղումներ։

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

Թվային հետքերը ժամանակակից աշխարհում. թեմայի մասին ենք խոսում Կիբերանվտանգության հարցերով փորձագետ Արթուր Պապյանի հետ։

Back to top button