Ուսանող ճարտարապետները, այդ թվում արտասահմանցի ուսանողները ուսումնասիրել են Կոնդը եւ դրա արդյունքում կազմել թաղամասի վերականգնման ծրագիր։ Նրանց աշխատանքները հասարակությանը ներկայացվել է Ճարատարապետության թանգարանում։ 2000-ականների սկզբին, երբ սկսվեցին մայրաքաղաքի վերակառուցման տարբեր ծրագրեր, որոնք իրականացվեցին քաղաքի պատմական շերտի ոչնչացման հաշվին, կարծես հենց ուսանող-ճարտարապետներն են փորձում տալ Կոնդի վերակառուցման այլընտրանքային, իսկ իրականում այն փրկելու առաջարկը։
Հետաքրքիրն այն է, որ Երեւանի մշակութային-պատմական այս շերտը փրկելու եւ այն ըստ արժանվույն ներկայացնելու առաջարկը գալիս է ոչ թե պետական կառույցներից, Երեւանի քաղաքապետարանից, կամ մայրաքաղաքում ակտիվ աշխատանք տանող ճարտարապետներից, այլ հենց ուսանողներից, այդ թվում` արտասահմանցի։
Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ
Ինչպես վերակառուցել Կոնդը` առանց ոչնչացնելու Երեւանի պատմական հերթական շերտն ու միջավայրը. թեմայի շուրջ զրուցում ենք Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանի միջազգային և միջբուհական համագործակցության բաժնի ղեկավար Արեւ Սամուելյանի հետ։