Խոշորացույց

Մեծ խաղեր փոքր տարածաշրջանում. «Խոշորացույց»

Ռուսաստան- Արևմուտք շահերը բախվում են նաև Հարավային Կովկասում, դրան զուգահեռ տարածաշրջանի երկրներում տեսնում ենք անհնազանդության գործողություններ։

Հայաստանում Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժումը արդեն մի քանի օր է հասել է Երեւան և պահանջում է կառավարության հրաժարականը՝ բողոքելով Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից, գործընթաց, որին ի պաշտպանություն հանդես են եկել ու շարունակում գալ Արեւմտյան երկրներն ու կազմակերպությունները։

Վրաստանում խորհրդարանական ընտրություններից կես տարի առաջ ընդդիմությունն է արդեն տեւական ժամանակ բողոքում Օտարերկրյան գործակալների մասին օրենքի ընդունման դեմ` իշխանություններից պահանջելով հետ կանչել այն։ Օրինագիծ, որի դեմ են հանդես գալիս նաեւ Արեւմտյան երկրներն ու կազմակերպությունները։

Երկու դեպքերում էլ Ռուսաստանը չափազանց խոսուն լռություն է պահպանում։ Տարածաշրջանում միակ կայուն երկիրը Ադրբեջանն է, սակայն սովորաբար բռնապետություններում եւ ավտոկրատիաներում այդ կայունությունը չափազանց անկանխատեսելի է։

Մեր տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների ֆոնին նաեւ աշխարհի տարբեր վայրերում են շարունակվում հակամարտությունները, որոնք այսպես թե այնպես ազդում են Հարավային Կովկասի վրա։ Ռուսաստանը Ուկրաինայում շարունակում է զարգացնել իր հարձակողական գործողությունները, Իսրայելը շարունակում է հարձակումը Գազայի վրա` նախապատրաստելով գրոհ Ռաֆահի վրա, որտեղ պատսպարվել է Գազայի գրեթե ողջ բնակչությունը։ Այս հակամարտություններով լի աշխարհում մեծ խաղացողների շահերը բախվում են տարբեր տարածաշրջաններում։

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

Մեծ խաղեր մեր փոքր տարածաշրջանում. թեմայի շուրջ խոսում ենք  քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանի հետ։

Back to top button