ԿարևորՎերլուծական

Կկարողանա՞ Իրանը հաղթահարել իրավիճակը

Իրանի նախագահի ուղղաթիռի կործանման պատճառների մասին վերջնական եզրակացությունը կտա վթարի վայրում աշխատող մասնագիտացված խումբը` գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը` մասնավորապես նշելով, որ առավել ուշագրավ զարգացումներն այս պահին տեղեկատվական տիրույթում են, որտեղ Իրանը ենթարկվում է փաստացի քարոզչական հարձակման այս պետության նկատմամբ թշնամաբար տրամադրված արտաքին ուժերի և պանթյուրքիստական ներքին ցանցի կողմից։

«Եթե Բաքվի բարբարոսսկան վարչախումբն ակնհայտորեն վախենում է սեփական «խոսող գլուխների» մակարդակում թիրախավորել Իրանը, ապա հենց վերջինի և իսրայելական ծպտյալ աջակցությամբ նկատելիորեն ակտիվացել է հակաիրանական պանթյուրքիստական քարոզչական ցանցն Իրանի ներսում՝ փորձելով ազդել հասարակական տրամադրությունների վրա և սերմանել ներքին անկայունության ու խառնաշփոթի մթնոլորտ»,- նշում է իրանագետը։ 

Արդյո՞ք Իրանին կհաջողվի չեզոքացնել հակաիրանական քարոզչությունն ու հաղթահարել  իրավիճակը․ «Ռադիոլուրի» այս և մյուս հարցերին է պատասխանել արաբագետ, տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը։

Back to top button