Սփյուռքի ձայնը

Քաղաքագիտության ու կառավարման առանձնահատկությունները՝ սփյուռքահայ մասնագետների տեսանկյունից. «Սփյուռքի ձայնը»

Աննա Սիմոնյանը՝ Բելգիայից և Սոկրատ Արոյանցը՝ Ռուսաստանից, Հայաստանում կամավորներ են: Նրանք ունեն կարևոր մասնագիտություններ, որոնք անհրաժեշտ են Հայաստանի զարգացմանը: Աննան քաղաքագետ է և այս մասնագիտության մասին ունի իր կարծիքը. «Եվրոպայում քաղաքագիտությունը հիմնված է տարբեր իրավիճակների վերլուծության ու ժամանակաշրջանների իրադարձությունների վրա, իսկ Հայաստանում այն ավելի զգացական է դիտարկվում և կիրառվում։ Դա թե՛ ազգային առանձնահատկություն է, թե՛ պատմական խնդիրների պարբերականության հետևանք», — ասում է Աննան։

Սոկրատը տնտեսագետ է և կառավարման ոլորտի մասնագետ: Նա որպես կամավոր աշխատում է գյուղատնտեսական ծրագրերով զբաղվող ընկերությունում։ Համոզված է, որ գյուղատնտեսության բոլոր ոլորտներն այսօր զարգանալու կարիք ունեն. «Պետք է թե՛ կառավարությունը, թե՛ մասնավոր ընկերությունները ծրագրեր մշակեն ու համագործակցաբար զարգացնեն գյուղերը», — նշում է Սոկրատը։

Ինչպե՞ս են կամավորները համագործակցում հայաստանյան կառույցների հետ և ինչպե՞ս են պատկերացնում սփյուռքահայերի դերը երկրի զարգացման գործում: 

Back to top button