Սփյուռքի ձայնը

Հայուհու ստեղծած խնամքի միջոցները՝ ֆրանսիական բրենդների կողքին. «Սփյուռքի ձայնը»

Վեց ընկերություն՝ մեկ հոլդինգում. երիտասարդ կին գործարար Վալենտինա Հակոբյանը 15 տարի առաջ գնաց Ֆրանսիա՝ կրթությունը  շարունակելու և հետո հիմնեց խնամքի միջոցների սեփական արտադրությունը, որն այսօր իր տեղն ունի ֆրանսիական հայտնի կոսմետիկ միջոցների կողքին: Վալենտինան նշում է, որ մշակութային տարբերությունները թեև շատ էին, սակայն նրան օգնեցին  ավելի լավ ճանաչել ֆրանսիական հասարակության ճաշակն ու  ընկալումները:

«Ֆրանսիա գնացի կրթություն ստանալու նպատակով և առաջին մի քանի տարիների ընթացքում շփվում էի միայն օտարների հետ: Ֆրանսիացի ժողովուրդը ինտեգրող է: Մենք հյուրասեր ենք, բայց ոչ՝ ինտեգրող», — ասում է Վալենտինա Հակոբյանը:

Երիտասարդ կին գործարարը կոսմետիկ միջոցների արտադրություն հիմնելուց բացի նաև ուսումնասիրել է քաղաքագիտություն: Հենց այս մասնագիտությանը տիրապետելն էլ տարիներ անց նրա ու հայ համայնքի հանդիպման ու համագործակցության առիթ դարձավ:

«Ֆրանսիայի հայ համայնքը շատ ակտիվ գործունեություն է ծավալում երկրում: Մեզ՝ հայերիս, ֆրանսիացիները հարգում են, մենք հպարտ ու ավելի գործնական ենք այս երկրում: Մի քանի տարի ղեկավարել եմ հայ համայնքի երիտասարդական թևը և այդ ընթացքում բազմաթիվ ծրագրեր իրականացրել թե՛ Հայաստանի, թե՛ համայնքի համար», — նշում է գործարարը։

Վալենտինա Հակոբյանն այսօր համագործակցում է նաև հայաստանյան մի շարք ընկերությունների հետ, որոնց արտադրանքը փորձելու է տարածել Ֆրանսիայում: Ինչ վերբերում է սեփական արտադրանքին, ապա այն ևս Հայաստանում կիրացվի՝ որոշ կլինիկաների հետ համագործակցության արդյունքում:

Ո՞րն է երիտասարդ կնոջ՝ օտարության մեջ կայանալու գաղտնիքը:  Վալենտինան նշում է, որ ամենակարևորը սեփական նախաձեռնության նկատմամաբ հավատն է ու աշխատասիրությունը:

Նա նաև դեղատների ցանց է ղեկավարում: Ասում է, որ այս ոլորտում հաջողելը բարդ էր, բայց ոչ անհնարին:

«Քանի որ ես բժիշկ և դեղագետ չեմ, համագործակցում եմ օտար մասնագետների հետ: Այս ոլորտը ամենավերահսկվողներից է, այն  պահաջում է մեծ ռեսուրսներ ու աշխատանք», — պատմում է Վալենտինան:

Ֆրանսիական անվանումներով, սակայն,

Հայուհու ստեղծած՝ ֆրանսիական անվանումներով խնամքի միջոցները Ֆրանսիայում անցնում են տարիների վերահսկողություն ու փորձարկման ճանապարհ: Դրանք այսօր ճանաչված բրենդների կողքին զբացեցրել են իրենց տեղը ու նաև դուրս եկել միջազգային շուկա:

«Ամեն բան արվել է ֆրանսիական հումքով ու ֆրանսիացիների համար», — ասում է Վալենտինան ու ավելացնում, որ հետագայում փորձելու է նաև հայկական էլեմենտներ ներմուծել իր արտադրանքի մեջ:

Back to top button