Սփյուռքի ձայնը

Ձանձրալի  Ավստրալիայից՝  հետաքրքիր Հայաստան․ Մասիս Ինգիլիզյանը 10 տարի առաջ հայրենիք է տեղափոխվել. «Սփյուռքի ձայնը»

Մասիս Ինգիլիզյանը 10 տարի առաջ է տեղափոխվել Հայաստան։ Հայրենիք վերադառնալ նրան համոզել է հայրը, որը ցեղասպանությունը վերապրածի սերնդից է։

«Հայրենիք տեղափոխվելու համար կամք է պետք, իսկ այդ կամքն ավելի մեծ է լինում երիտասարդ տարիքում։ Հայրս տարբերվում է շատ սփյուռքահայերից նրանով, որ հայապահպանության համար պարտադիր է համարում ոչ միայն համայքնում լեզուն և հայությունը պահելը, այլև խրախուսում է Հայաստանում ապրելը։ Կամ պետք է ձուլվել օտարության մեջ, կամ էլ տեղափոխվել Հայաստան․սա հայրիկիս սկզբունքն է», — ասում է Մասիսը։

Մասիս Ինգիլիզյանը Հայաստանում ընտանիք է ստեղծել ու նաև մտածել աշխատանքում կայանալու մասին։ Ասում է, որ ի տարբերույթուն շատերի, ինքը նախընտրում է ապրել դժվարություններ հաղթահարելով, բայց ոչ՝ անհետաքրքիր ու ձանձրալի, միապաղաղ կյանքով, որն ունեցել է, օրինակ, Ավստրալիայում։ 

«Հայաստանի առանձնահատկություններից մեկն այն է, որ այստեղ պետք է մի քանի աշխատանք ունենալ, որպեսզի կարողանաս ընտանիքիդ կարիքները հոգալ։ Ես սկսեցի իմ մարզիչի աշխատանքից, հետո նաև հիմնեցի «Արմեդ» ընկերությունը, որը զբաղվում է խոսնակների (դինամիկների) պատրաստմամբ», – ասում է Մասիս Ինգիլիզյանը։

Back to top button