ԿարևորՀասարակություն

Կյանքից հեռացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Վիոլետա Գևորգյանը

80 տարեկան հասակում վախճանվել է հայկական թատրոնի անկրկնելի վարպետ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Վիոլետա Գևորգյանը: 

Վիոլետա Գևորգյանը ծնվել է Թբիլիսիում՝ զինվորականի ընտանիքում։ Մանկությունն ու պատանկությունն անցել է Թբիլիսիում։ 1966 թվականին հաստատվել են Երևանում, որտեղ ընդունվել է նորաբաց թատրոն-ստուդիա և Երևանի դրամատիկական թատրոն։

Վիոլետա Գևորգյանն ստեղծագործական գործունեությունն սկսել է 24 տարեկանում։ Շուրջ 20 դերեր է խաղացել Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնում։ Առաջին գլխավոր դերը եղել է «Աննա Ֆրանկի օրագիրը» պիեսում։ Գևորգյանին ճանաչում է բերել Աղունի դերակատարումը Հրանտ Մաթևոսյանի «Աշնան արև» պիեսում։ 1980 թվականին առաջին անգամ բեմադրված այս ներկայացման մեջ խաղացել է շուրջ 700 անգամ։

Դերասանուհին 1980-ականի վերջերից բնակվում էր ԱՄՆ-ում

Back to top button