Այս յուրահատուկ մասնագիտությունը չունի երևակայության սահմաններ, գոյություն է ունեցել անհիշելի ժամանակներից, ստեղծագործական է, զգացմունքային, հուզառատ, ավելի գեղեցիկ է դարձնում մեզ շրջապատող աշխարհը և մեծ ներդրում ունի հասարակության գեղագիտական զարգացման վրա:
Գեղանկարիչ. հազարամյակների պատմություն ունեցող, անչափ յուրահատուկ մասնագիտություն, որը պահանջում է երևակայություն, ոգեշնչում, նկարչական տեխնիկայի տիրապետում, ստեղծագործական մասնագիտություն, որը կարելի է ձեռք բերել ցանկացած տարիքում:
Գեղանկարչությունը մեծ վերելք է ապրել Վերածննդի դարաշրջանում: Ունենալով ճանաչողական նշանակություն՝ գեղանկարչությունը ձևավորում է մարդու գեղագիտական ճաշակն ու երևակայությունը:
Պրոֆեսիոնալ գեղանկարիչ դառնալու համար ձեզ անհրաժեշտ կլինի մեծ տաղանդ, նկարչական հմտություններ, ինքնատիպություն, ճաշակ, քրտնաջան աշխատանք, անսպառ երևակայություն և, որն ամենակարևորն է, ինքնատիպ ձեռագիր: Զրույց նկարիչ, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Սևադա Սարգսյանի հետ: