Անվտանգային միջավայր

Փոքր ռեսուրսներով՝ մեծ ուժերի դեմ հանդիման. ՀՀ պաշտպանունակության նոր մոդելը. «Անվտանգային միջավայր»

Կարո՞ղ է արդյոք Հայաստանը, լինելով 3 մլն-անոց երկիր, լուրջ դիմադրություն ցույց տալ, ասենք օրինակ, 80 մլն-անոց Թուրքիային: 2020-ից հետո այս հարցի պատասխանն անիրատեսական է թվում։ Բայց դա միայն առաջին հայացքից:

Ռազմական և ազգային անվտանգության հարցերով փորձագետ Հրաչյա Արզումանյանն իր «Հորիզոններ. համապարփակ մոտեցում ազգային անվտանգության կերտմանը» աշխատությունում տվել է այդ հարցի պատասխանը:

Այո՛, կարող է. մեզ հյուրընկալվելիս կրկնեց իր համոզմունքը։ Դա հնարավոր է, քանի որ մեզնից առաջ արդեն եղել են ու կան փոքր երկրներ ու ժողովուրդներ, որ գործնականում այդ խնդիրը լուծել են՝ կառուցելով Համապարփակ պաշտպանական ու անվտանգային համակարգ:

«Խնդիրը լուծում ունի, եթե դրան միանում են ոչ թե միայն պետական ինստիտուտները, որը ազգային ներուժի ընդամեը 2-3 տոկոսն է ձևավորում, այլ ողջ ազգն ու հասարակությունն է լծվում պաշտպանական խնդիրների լուծմանը: Պարզվում է՝ մենք կարող ենք հասնել նրան, որ շուրջ 1 միլիոն քաղաքացի պատրաստ լինի մտնել պատերազմի մեջ:

«Երբ 100 տոկոսն է մտնում այդ աշխատանքի մեջ, դու կարողանում ես կառուցել համակարգ, որը կարողանում է չեզոքացնել անհամեմատ ավելի հզոր թշնամուն»,— ասում է փորձագետը:

  • Ինչպե՞ս ադապտացնել դիմակայունության փորձված մոդելները հայկական միջավայրում:
  • Ե՞րբ պետությունը կհասկանա և կընդունի, որ համապարփակ մոտեցումն ու անվտանգության պաշտպանության համակարգը ալընտրանք չունի:

Հյուրը՝ Ռազմական և ազգային անվտանգության հարցերով փորձագետ, քաղաքագիտության դոկտոր Հրաչյա Արզումանյանն է:

Back to top button